Անցնել բովանդակությանը

Ձախից աջ՝ Լյուբով Գալիցինա, Գարեգին Խաչատուրյան և Գևորգ Երիցյան

ԱՊՐԻԼԻ 8, 2024 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է: ՀՈՒԼԻՍԻ 1, 2024
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ | Նախնական կալանքի տակ զգում են Եհովայի սերը

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ | Նախնական կալանքի տակ զգում են Եհովայի սերը

2024 թ. հունիսի 26-ին Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքի դատարանը մեղավոր ճանաչեց քույր Լյուբով Գալիցինային, եղբայրներ Գարեգին Խաչատուրյանին և Գևորգ Երիցյանին։ Լյուբովը դատապարտվեց երկու տարի և երեք ամսվա ազատազրկման, բայց հաշվի առնելով նախնական կալանքի կենտրոնում նրա անցկացրած ժամանակը՝ նրա ազատազրկման ժամկետը համարվում է լրացած։ Նա չի կալանավորվի։ Գարեգինն ու Գևորգը դատապարտվեցին վեց տարի ու վեց ամսվա և վեց տարի ու երկու ամսվա ազատազրկման՝ համապատասխանաբար։ Երկու եղբայրներն էլ կմնան անազատության մեջ։

Տվյալներ

Վստահ ենք, որ ինչ էլ մեր հակառակորդները անեն մեզ վնասելու համար, Եհովան կշարունակի օրհնել իր հավատարիմ ծառաներին և ամեն չարիք «բարիք կդարձնի» նրանց համար (Ծննդոց 50։20

Ժամանակագրություն

  1. Օգոստոսի 11, 2022

    Լյուբովի, Գարեգինի և Գևորգի դեմ քրեական գործ հարուցվեց։ Նրանց տները խուզարկվեցին։ Գարեգինին և Գևորգին տեղափոխեցին ժամանակավոր կալանքի կենտրոն։

  2. Օգոստոսի 12, 2022

    Գարեգինին և Գևորգին տեղափոխեցին նախնական կալանքի կենտրոն։

  3. Օգոստոսի 16, 2022

    Լյուբովին տեղափոխեցին ժամանակավոր կալանքի կենտրոն։

  4. Օգոստոսի 17, 2022

    Լյուբովին տեղափոխեցին նախնական կալանքի կենտրոն։

  5. Սեպտեմբերի  20, 2023

    Սկսվեց դատաքննությունը։

  6. Դեկտեմբերի 25, 2023

    Լյուբովն ազատ արձակվեց նախնական կալանքից։ Նրա նկատմամբ նշանակվեց տնային կալանք։

a b Հոդվածի պատրաստման ընթացքում եղբայր Խաչատուրյանը և եղբայր Երիցյանը գտնվում էին նախնական կալանքի տակ, ուստի հնարավոր չեղավ նրանցից հարցազրույց վերցնել։