Անցնել բովանդակությանը

Լյուդմիլա Շչեկոլդինա

ՄԱՐՏԻ 4, 2022
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺՎԵԼ Է | Հավատակիցների քաջալերական խոսքերը շատ են օգնել Լյուդմիլա Շչեկոլդինային

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺՎԵԼ Է | Հավատակիցների քաջալերական խոսքերը շատ են օգնել Լյուդմիլա Շչեկոլդինային

2022 թ. հոկտեմբերի 6-ին Կրասնոդարի երկրամասի դատարանը մերժեց քույր Լյուդմիլա Շչեկոլդինայի բողոքը։ Նա կմնա բանտում։

2022 թ. մայիսի 23-ին Կրասնոդարի երկրամասի Պավլովսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց Լյուդմիլային և դատապարտեց չորս տարի և մեկ ամսվա ազատազրկման։ Որոշումն անմիջապես մտավ ուժի մեջ։

Ժամանակագրություն

  1. Ապրիլի 23, 2020

    Քույրը աստվածաշնչյան թեմաներով զրուցել էր գաղտնի գործակալի հետ, ու նրա դեմ քրեական գործ էր հարուցվել։

  2. Ապրիլի 29, 2020

    Ոստիկանները 9 ժամ խուզարկեցին Լյուդմիլայի տունը և հարցաքննեցին նրան։ Քույրը մեղադրվեց «ծայրահեղական» կազմակերպության գործունեությանը աջակցելու մեջ։

  3. Հունիսի 21, 2021

    Սկսվեց դատաքննությունը։

Տվյալներ

Համոզված ենք, որ Եհովայի օգնությամբ թե՛ Լյուդմիլան, թե՛ դժվարությունների մեջ հայտնված մեր բոլոր հավատակիցները կկարողանան ուժեղ մնալ (Սաղմոս 68։28