ՄԱՅԻՍԻ 5, 2022 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է։ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 2022
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐԸ ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ | Եհովան զորացնում է Սերգեյ Կուզնեցովին
2022 թ. դեկտեմբերի 22-ին Խաբարովսկի երկրամասի Վյազեմսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Սերգեյ Կուզնեցովին և դատապարտեց երկու տարի ու հինգ ամսվա պայմանական ազատազրկման։ Նա չի կալանավորվի։
Ժամանակագրություն
Սեպտեմբերի 3, 2020
ԱԴԾ աշխատակիցները խուզարկեցին Սերգեյի տունը։ Նրանք առգրավեցին Աստվածաշունչ, էլեկտրոնային սարքեր, հիշողության կրիչներ և հրատարակություններ։
Ապրիլի 2, 2021
Սերգեյն ընդգրկվեց ծայրահեղականների ցանկում։ Սառեցվեցին նրա բանկային հաշիվները։
Նոյեմբերի 9, 2021
Սկսվեց դատաքննությունը։
Տվյալներ
Համոզված ենք, որ Եհովան կզորացնի Ռուսաստանի և Ղրիմի մեր բոլոր հավատակիցներին, որոնք դիմանում են իր անվան համար (Հայտնություն 2։3)։