Անցնել բովանդակությանը

Մաքսիմ Մորոզով և Յուրի Ուսանով

ՕԳՈՍՏՈՍԻ 24, 2022 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է: ՕԳՈՍՏՈՍԻ 16, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿՎԵԼ | Ուրիշների մասին մտածելը օգնում է կալանավորված եղբայրներին դիմանալ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿՎԵԼ | Ուրիշների մասին մտածելը օգնում է կալանավորված եղբայրներին դիմանալ

2023 թ. օգոստոսի 15-ին Կեմերովոյի մարզի Տայգինսկի քաղաքի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայրներ Մաքսիմ Մորոզովին և Յուրի Ուսանովին՝ դատապարտելով նրանց երեք տարվա ազատազրկման։ Սակայն հաշվի առնելով նախնական կալանքի տակ նրանց անցկացրած ժամանակը՝ համարվում է, որ նրանք արդեն կրել են իրենց պատիժը։ Ուստի եղբայրները անմիջապես ազատ արձակվեցին։

Ժամանակագրություն

  1. Ապրիլի 1, 2021

    Քրեական գործ հարուցվեց Յուրիի դեմ արգելված կազմակերպության կրոնական հանդիպումները կազմակերպելու մեղադրանքով։

  2. Ապրիլի 2, 2021

    Ոստիկանները երեք ժամ խուզարկեցին Յուրիի տունը։ Վերջինս ձերբակալվեց և վերցվեց նախնական կալանքի։

  3. Օգոստոսի 4, 2021

    Մաքսիմի դեմ քրեական գործ հարուցվեց։

  4. Օգոստոսի 6, 2021

    Մաքսիմը ձերբակալվեց և մեկ գիշեր պահվեց կալանքի տակ։

  5. Օգոստոսի 7, 2021

    Մաքսիմը մեղադրվեց հանցանք կատարելու մեջ և ուղարկվեց նախնական կալանավայր։

  6. Մայիսի 16, 2022

    Սկսվեց դատաքննությունը։

Տվյալներ

Համոզված ենք, որ Եհովան շատ է գնահատում եղբայրների և քույրերի դրսևորած անձնազոհությունը։ Նաև գիտենք, որ նա կշարունակի օրհնել նրանց թե՛ այսօր, և թե՛ ապագայում (Եբրայեցիներ 11։26

a Այս հոդվածի պատրաստման ընթացքում եղբայր Ուսանովը գտնվում էր նախնական կալանքի տակ, ինչի պատճառով հնարավոր չեղավ անձամբ խոսել նրա հետ։