Անցնել բովանդակությանը

Վերևի շարք (ձախից աջ)՝ Վյաչեսլավ Բորոնոս, Սավելի Գարգիլիկ, Եվգենի Կայրակ և Արտյոմ Կիմ։ Ներքևի շարք (ձախից աջ)՝ Սերգեյ Լոգինով, Ալեքսեյ Պլեխով և Սերգեյ Վոլոսնիկով

ՀՈՒԼԻՍԻ 26, 2022 | ԹԱՐՄԱՑՎԱԾ: ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ՃԱՆԱՉՎԵԼ | Աղոթքն ուժ է տալիս

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ՃԱՆԱՉՎԵԼ | Աղոթքն ուժ է տալիս

2023 թ. դեկտեմբերի 5-ին Խանտի-Մանսիական ինքնավար շրջանի (Յուգրա) Սուրգուտ քաղաքի դատարանը մեղավոր ճանաչեց 17 եղբայրների ու 1 քրոջ։ Նրանց թվում են Վյաչեսլավ Բորոնոսը, Սավելի Գարգալիկը, Եվգենի Կայրակը, Արտյոմ Կիմը, Սերգեյ Լոգինովը, Ալեքսեյ Պլեխովը և Սերգեյ Վոլոսնիկովը։ 17 եղբայրները դատապարտվել են պայմանական ազատազրկման՝ վեց տարի երեք ամսից մինչև յոթ տարի ժամկետով։ Իսկ քրոջը դատապարտել են երեք տարի և երեք ամսվա պայմանական ազատազրկման։ Նրանցից ոչ ոք այս պահին չի կալանավորվի։

Ժամանակագրություն

  1. Փետրվարի 15, 2019

    Սուրգուտում և դրա մոտակա քաղաքներում ոստիկանները խուզարկեցին Եհովայի վկաների տներ։ Երեք եղբայրներ, այդ թվում՝ Սերգեյ Լոգինովը, վերցվեցին նախնական կալանքի տակ։ Ավելի ուշ մեկ ուրիշ եղբոր կարգադրեցին գնալ հոգեբուժական հիվանդանոց։ Այս գործում ընդգրկված յոթ եղբայրների կտտանքների ենթարկեցին, քանի որ վերջիններս հրաժարվեցին տեղեկություններ հաղորդել իրենց հավատակիցների մասին։

  2. Փետրվարի 26, 2019

    Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կարգադրեց ազատ արձակել Սերգեյ Լոգինովին, որպեսզի նա կարողանա բուժօգնություն ստանալ։

  3. Ապրիլի 11, 2019

    Սերգեյ Լոգինովը ազատ արձակվեց նախնական կալանքից։

  4. Հոկտեմբերի 29, 2021

    Սկսվեց դատաքննությունը։

Տվյալներ

Մինչ մեր եղբայրները հալածանքներ են դիմագրավում, մենք վստահ ենք, որ Եհովան կլսի նրանց աղոթքներն ու անհապաղ կպատասխանի դրանց (Սաղմոս 69։17