Անցնել բովանդակությանը

Ձախից աջ, վերևի շարք. Վլադիմիր Կոչնևը և նրա կինը՝ Գալինան, Վլադիսլավ Կոլբանովը, ներքևի շարք. Պավել Լեկոնցևը և նրա կինը՝ Օկսանան, Սերգեյ Լոգունովը և նրա կինը՝ Լարիսան, Նիկոլայ Ժուգինը և նրա կինը՝ Գալինան

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 2021 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է: ՕԳՈՍՏՈՍԻ 29, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ՃԱՆԱՉՎԵԼ | Անսասան են մնում՝ չնայած հալածանքին

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ՃԱՆԱՉՎԵԼ | Անսասան են մնում՝ չնայած հալածանքին

2023 թ. օգոստոսի 28-ին Պրոմիշլեննի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայրներ Վլադիմիր Կոչնևին, Վլադիսլավ Կոլբանովին, Պավել Լեկոնցևին, Սերգեյ Լոգունովին և Նիկոլայ Ժուգինին։ Եղբայրները դատապարտվեցին երկու տարի ու վեց ամսից մինչև երեք տարի ու վեց ամսվա ազատազրկման, որը պայմանականորեն չի կիրառվի։ Նրանք չեն կալանավորվի։

Ժամանակագրություն

  1. Մարտի 1, 2021

    Գործը դատախազությունից ավելի քան մեկ տարի անց ուղարկվելուց հետո սկսվեցին դատական նիստերը Օրենբուրգի Պրոմիշլեննի շրջանի դատարանում։

  2. Հունվարի 14, 2020

    Քրեական գործը հետ ուղարկվեց դատախազություն, քանի որ նրանց դեմ ուղղված մեղադրանքի էությունը անորոշ էր։

  3. Օգոստոսի 3, 2018

    79 օր նախնական կալանքի տակ լինելուց հետո Վլադիմիրը ազատ արձակվեց։ Նրա նկատմամբ նշանակվեց տնային կալանք։

  4. Մայիսի 16, 2018

    Օրենբուրգում ոստիկանները խուզարկեցին 19 Վկաների տներ։ Վլադիմիրն ու Վլադիսլավը ժամանակավորապես կալանավորվեցին, սակայն 3 օր անց Վլադիսլավը ազատ արձակվեց, և նրա նկատմամբ նշանակվեց տնային կալանք։

  5. Մայիսի 14, 2018

    Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի Օրենբուրգի մարզային քննչական վարչությունը քրեական գործ հարուցեց հինգ եղբայրների նկատմամբ։

Տվյալներ

Թեև այս եղբայրների իրավական պայքարը շարունակվում է ավելի քան երեք տարի, նրանց՝ Եհովային նվիրված մնալու վճռականությունն ակնհայտ է։ Ակնհայտ է նաև, որ Եհովան էլ իր հերթին է նվիրված նրանց (2 Սամուել 22։26