ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Եհովայի և հավատակիցների հետ մտերմության շնորհիվ եղբայր Անդրեյ Լեդյայկինը պահում է հավատարմությունը
2022 թ. ապրիլի 26-ին Տոմսկի մարզի Սևերսկի քաղաքի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Անդրեյ Լեդյայկինին և դատապարտեց 26 ամսվա ազատազրկման։ Եղբորը անմիջապես տեղափոխեցին կալանավայր։
Ժամանակագրություն
Հուլիսի 12, 2021
Սկսվեց Անդրեյի գործով դատավարությունը։
Մարտի 30, 2021
Անդրեյի դեմ մեղադրանք առաջադրվեց ծայրահեղական գործունեության մասնակցելու համար։
Մարտի 29, 2021
Անդրեյի նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։
Մարտի 25, 2021
Անդրեյի դեմ հարուցվեց քրեական գործ, ինչի պատճառով նրան հեռացրին աշխատանքից։
Հուլիսի 14, 2020
Ազգային անվտանգության ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները 2 ոստիկանների հետ աշխատանքի վայրում ձերբակալեցին Անդրեյին։ Ավելի ուշ նրանք 12 ժամ խուզարկեցին նրա տունը։
Մարտ-Ապրիլ 2020
ԱԴԾ աշխատակիցներից մեկը ձևացնելով, թե հետաքրքրված է Աստվածաշնչով՝ գաղտնի ձայնագրել է Անդրեյի և այլ Վկաների հետ ունեցած իր զրույցները։
Տվյալներ
Բոլորս էլ շատ ենք քաջալերվում՝ տեսնելով, որ «Եհովան իրեն նվիրվածին տարբերում է ուրիշներից» և հատուկ ձևով է հոգ տանում նրա մասին (Սաղմոս 4։3)։