Անցնել բովանդակությանը

Նիժնի Նովգորոդի Մասկովսկի շրջանի դատարանը, աջ կողմում՝ Մաքսիմ Զավրաժնով

ԱՊՐԻԼԻ 20, 2022
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Մաքսիմ Զավրաժնովը չի կորցնում դրական տրամադրվածությունը

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Մաքսիմ Զավրաժնովը չի կորցնում դրական տրամադրվածությունը

2022 թ. մայիսի 30-ին Նիժնի Նովգորոդի Մասկովսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց Մաքսիմ Զավրաժնովին և դատապարտեց վեց տարվա պայմանական ազատազրկման։ Եղբայրը չի կալանավորվի։

Ժամանակագրություն

  1. Հունիսի 4, 2019

    Քրեական գործ հարուցվեց։

  2. Հուլիսի 17, 2019

    Մեղադրվեց ծայրահեղական գործունեություն կազմակերպելու մեջ։ Մաքսիմին ձերբակալեցին, հարցաքննեցին և մեկ գիշեր պահեցին կալանքի տակ։

  3. Հուլիսի 18, 2019

    Նրա նկատմամբ նշանակվեցին սահմանափակումներ։ Արգելվեց հեռախոսից կամ ինտերնետից օգտվելը և ժամը 21։00-9։00 տնից դուրս գալը։

  4. Փետրվարի 3, 2020

    Սահմանափակումները հանվեցին։

  5. Փետրվարի 26, 2020

    Նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։

  6. Դեկտեմբերի 6, 2021

    Սկսվեց դատաքննությունը։

Տվյալներ

Ռուսաստանում և Ղրիմում մեր հավատակիցների հալածանքների ավելանալու հետ մեկտեղ ավելանում է նաև Եհովայի հանդեպ մեր վստահությունը։ Համոզված ենք, որ նա չի լքի իրեն նվիրվածներին (Եբրայեցիներ 13։5