ՄԱՐՏԻ 24, 2022
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Վեց եղբայրներ նախնական կալանքի տակ են, սակայն Եհովան հոգ է տանում նրանց ընտանիքների մասին
2022 թ. սեպտեմբերի 19-ին Ռոստովի մարզի Գուկովո քաղաքի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայրներ Ալեքսեյ Դյադկինին, Ալեքսեյ Գորելիին, Նիկիտա Մոիսեևին, Վլադիմիր Պոպովին, Եվգենի Ռազումովին և Օլեգ Շիդլովսկիին։ Եղբայրներ Գորելին և Շիդլովսկին դատապարտվեցին վեցուկես տարվա ազատազրկման։ Իսկ եղբայրներ Դյադկինը, Մոիսեևը, Պոպովը և Ռազումովը դատապարտվեցին յոթ տարվա ազատազրկման։ Նրանց նկատմամբ նշանակված պատիժը անմիջապես մտավ ուժի մեջ։
Ժամանակագրություն
Օգոստոսի 8, 2020
ԱԴԾ աշխատակիցները Ռոստովի մարզի երեք քաղաքներում և Կուրսկ քաղաքում խուզարկեցին 17 Եհովայի վկաների տներ։ Եղբայրներ Գորելին, Մոիսեևը, Ռազումովը և Շիդլովսկին ձերբակալվեցին և մեկ օր անց ուղարկվեցին նախնական կալանքի կենտրոն։ Եղբայր Պոպովի նկատմամբ հայտարարվեց հետախուզում։
Օգոստոսի 12, 2020
ԱԴԾ աշխատակիցները ձերբակալեցին եղբայր Պոպովին և երկու օր անց ուղարկեցին նախնական կալանքի կենտրոն։
Օգոստոսի 21, 2020
Հարցաքննությունից հետո եղբայր Դյադկինը վերցվեց նախնական կալանքի։
Հունիսի 28, 2021
Եղբայրներին կալանավայրում այցելեց մի փաստաբան։ Նրանք տեղեկացրին բանտի վատ պայմանների մասին. բանտախցերում ջերմաստիճանը հասնում էր 40°C-ի (104°F), պատերին բորբոս էր, իսկ բանտակիցները վարակված էին COVID-19-ով։
Հուլիսի 21, 2021
Շնչառական խնդիրների պատճառով եղբայր Պոպովին ուղարկեցին մեկ այլ կալանավայրի բուժկետ, այնուհետև նա տեղափոխվեց հիվանդանոց։
Սեպտեմբերի 30, 2021
Հիվանդանոցում երկու ամիս մնալուց հետո եղբայր Պոպովը տեղափոխվեց կալանավայր։
Նոյեմբերի 17, 2021
Սկսվեց դատաքննությունը։ Վեց եղբայրների՝ նախնական կալանքի տակ մնալու ժամկետները երկարաձգվեցին։
Տվյալներ
Մենք շարունակում ենք աղոթել մեր սիրելի հավատակիցների և նրանց ընտանիքի անդամների համար։ Վստահ ենք, որ Եհովան կզորացնի և կամրացնի նրանց հավատը (Հռոմեացիներ 15։30)։