ՓԵՏՐՎԱՐԻ 21, 2024 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է: ՄԱՐՏԻ 25, 2024
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ՔՈՒՅՐԸ ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ | Հավատակիցների հետ՝ ինչպես մեծ անտառում
2024 թ. մարտի 22-ին Տոլյատիի կենտրոնական շրջանային դատարանը մեղավոր ճանաչեց քույր Ելենա Յուրենկովային և դատապարտեց երկու տարվա պայմանական ազատազրկման։ Քույրը չի կալանավորվի։
Տվյալներ
Շնորհակալ ենք Եհովային, որ աջակցում է Ելենային և բոլոր նրանց, ովքեր միասնաբար դիմանում են դժվարություններին և «ուս ուսի ծառայում» նրան (Սոփոնիա 3։9)։
Ժամանակագրություն
Մայիսի 15, 2023
Քրեական գործ հարուցվեց։
Մայիսի 16, 2023
Խուզարկվեց նրա տունը։ Ելենային հարցաքննեցին և նրա նկատմամբ տեղաշարժի սահմանափակումներ նշանակեցին։
Հունիսի 5, 2023
Մեղադրանք առաջադրվեց։
Օգոստոսի 23, 2023
Սկսվեց դատաքննությունը։