Անցնել բովանդակությանը

ՓԵՏՐՎԱՐԻ 12, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Իգոր Ցարևը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել պայմանական ազատազրկման

Իգոր Ցարևը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել պայմանական ազատազրկման

2021 թ. ապրիլի 29-ին Հրեական ինքնավար մարզի դատարանը անփոփոխ թողեց Իգորի՝ երկուսուկես տարվա պայմանական ազատազրկման մասին վճիռը։

2021 թ. փետրվարի 12-ին Հրեական ինքնավար մարզի Բիրոբիջան շրջանի դատարանը մեղավոր է ճանաչել Իգոր Ցարևին ու դատապարտել երկուսուկես տարվա ազատազրկման, որը պայմանականորեն չի կիրառվի։

Իգորն իր դատավարության ընթացքում հաստատուն է մնացել և դրական տրամադրվածություն է պահպանել։ 2021 թ. փետրվարի 11-ին դատարանի առաջ իր եզրափակիչ ճառում նա ասել է. «Մտածում էի, թե ինչպես սկսեմ խոսքերս, ու որոշեցի կիրառել Պողոս առաքյալի խորհուրդը, որը նա տվեց բոլոր քրիստոնյաներին։ Կողոսացիներին ուղղված իր նամակում նա ասաց. «Երախտագետ եղեք»։

«Հետևաբար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, հարգելի՛ դատարան, ձեր ուշադրության և այն բանի համար, որ դատական նիստը հանգիստ մթնոլորտում է ընթանում.... Սակայն հատկապես շնորհակալ եմ մեր Ստեղծչին՝ Եհովային, որ այս ամբողջ դատավարության ընթացքում աջակցել է ինձ և սրտիս խաղաղություն է տվել» (Կողոսացիներ 3։15