Անցնել բովանդակությանը

Եղբայր Վադիմ Կուցենկոն և նրա կինը՝ Եկատերինան (2018 թ.)

ՓԵՏՐՎԱՐԻ 18, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Չիտայում իրավապահ մարմինների աշխատակիցները կտտանքների են ենթարկել եղբայր Վադիմ Կուցենկոյին

Չիտայում իրավապահ մարմինների աշխատակիցները կտտանքների են ենթարկել եղբայր Վադիմ Կուցենկոյին

2020 թ. փետրվարի 10-ին՝ ուշ երեկոյան, իրավապահ մարմինների աշխատակիցները Չիտայում կտտանքների են ենթարկել Վադիմ Կուցենկոյին, ով Եհովայի վկա է։ Նրանք ծեծել են եղբորը, փորձել խեղդել նրան ու էլեկտրաշոկի են ենթարկել ստամոքսի և ոտքի հատվածներում՝ փորձելով տեղեկություններ կորզել մյուս Եհովայի վկաների մասին։

Այդ օրը‵ վաղ առավոտյան, Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները Չիտայում խուզարկել էին 40 Վկաների տներ, այդ թվում՝ եղբայր Կուցենկոյի տունը։ Երեկոյան ժամը 11-ին ոստիկանության հատուկ ուժերը ձերբակալեցին նրան իր զոքանչի տանը, ձեռնաշղթաներ հագցրին, գլուխը ծածկեցին և տարան մոտակա անտառ, որտեղ էլ կտտանքների ենթարկեցին նրան։ Չնայած խոշտանգումներին՝ եղբայր Կուցենկոն հրաժարվել է որևէ տեղեկություն տրամադրել նրանց իր հավատակիցների մասին։ Հասկանալով, որ իրենց մարտավարությունն անօգուտ է՝ նրան տարել են քննչական բաժանմունք՝ հարցաքննության։

Եղբայր Կուցենկոն ժամանակավոր կալանավայրում է գտնվում 3 այլ եղբայրների հետ, ովքեր ձերբակալվել են, երբ ոստիկանությունը նրանց տուն էլ է ներխուժել Չիտայում։ Այդ եղբայրներն են՝ Սերգեյ Կիրիլյուկը, Պավել Մամալիմովը և Վլադիմիր Երմոլաևը։

Երկու օր անց Ինգոդինսկիի շրջանային դատարանը որոշում կայացրեց եղբայրներ Կուցենկոյին, Կիրիլյուկին և Մամալիմովին կալանքի տակ պահել 72 ժամ։ Դատարանի որոշմամբ‵ եղբայր Երմոլաևի նախնական կալանքը փոխարինվել է տնային կալանքով։

Փետրվարի 15-ին եղբայր Վադիմ Կուցենկոն և մյուս 2 եղբայրները ազատ են արձակվել, քանի որ քննիչը բավարար ապացույցներ չի ունեցել նրանց մեղադրելու համար։ Քննիչը եղբայրներին ազատ է արձակել առանց դատավարության և առանց նրանց նկատմամբ որևէ սահմանափակում կիրառելու։

Մենք աղոթում ենք, որ եղբայր Կուցենկոն և Ռուսաստանում բնակվող մեր մյուս եղբայրները շարունակեն քաջ լինել և զորանալ՝ վստահ լինելով, որ Եհովան նրանց աջակցում է իրենց բոլոր փորձությունների մեջ (Հեսու 1:7, 9