Անցնել բովանդակությանը

Եղբայր Բարմակինն ու նրա կինը՝ Ելենան՝ կալանքից ազատ արձակվելուց հետո

ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 2019
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանում եղբայր Դմիտրի Բարմակինը 447 օր կալանքի տակ գտնվելուց հետո դատարանի որոշմամբ ազատ է արձակվել

Ռուսաստանում եղբայր Դմիտրի Բարմակինը 447 օր կալանքի տակ գտնվելուց հետո դատարանի որոշմամբ ազատ է արձակվել

Եղբայր Դմիտրի Բարմակինը 447 օր նախնական կալանքի տակ է գտնվել։ Սակայն 2019 թ. հոկտեմբերի 18-ին նախնական կալանքը փոխարինվեց տնային կալանքով, և նա վերամիավորվեց իր կնոջ՝ Ելենայի հետ, որի հետ ամուսնացած է 13 տարի։

Եղբայր Բարմակինը ձերբակալվել էր 2018 թ. հուլիսի 28-ին, երբ իրավապահ մարմինների զինված և դիմակավորված աշխատակիցները ներխուժել էին նրա կնոջ 90-ամյա տատիկի տուն, որին նա հյուրընկալվել էր։ Եղբայր Բարմակինը մեղադրվեց Եհովայի վկաների կրոնական արարողություններին մասնակցելու մեջ։ Վլադիվոստոկի Պերվորեչենսկի շրջանային դատարանի որոշմամբ՝ Դմիտրի Բարմակինը երկու ամսով նախնական կալանքի վերցվեց։ Հետագայում դատարանը ութ անգամ երկարաձգեց նրա ազատազրկման ժամկետը։

Նիստերից մեկի ժամանակ դատարանը եղբայր Բարմակինի խաղաղ պաշտամունքը նկարագրեց որպես «հանցագործություն սահմանադրական կարգի և պետության անվտանգության դեմ»։ Այդ կեղծ մեղադրանքը հակասում է Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 28-րդ հոդվածին, որտեղ հստակ ասվում է, որ բոլոր մարդիկ կարող են «ազատ ընտրել, ունենալ ու տարածել կրոնական և այլ համոզմունքներ ու վարվել դրանց ներդաշնակ»։

Մենք ուրախ ենք, որ Պերվորեչենսկի շրջանային դատարանի դատավոր Ստանիսլավ Սալնիկովի որոշմամբ՝ եղբայր Բարմակինը ազատ է արձակվել, թեև դրանով նրա նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվել։

Վստահ ենք, որ Եհովան կշարունակի զորացնել և քաջալերել Ռուսաստանի մեր եղբայրներին ու քույրերին, հատկապես նրանց, ովքեր ազատազրկված են կամ գտնվում են տնային կալանքի տակ։ Դմիտրի Բարմակինի նման եղբայրները մեր համաշխարհային եղբայրության համար խիզախության ու հավատարմության հիանալի օրինակ են (Փիլիպպեցիներ 1։13, 14