Անցնել բովանդակությանը

ՓԵՏՐՎԱՐԻ 22, 2016
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանում դատախազը դիմել է դատարան Աստվածաշունչը ծայրահեղական ճանաչելու պահանջով

Ռուսաստանում դատախազը դիմել է դատարան Աստվածաշունչը ծայրահեղական ճանաչելու պահանջով

Ռուսաստանի իշխանությունները ևս մեկ փորձ են արել՝ սահմանափակելու կրոնական ազատությունը։ Նրանք «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» ծայրահեղական ճանաչելու պահանջով դիմել են դատարան։ Դատական նիստը տեղի կունենա 2016 թ. մարտի 15-ին։ Անցած տարի Ռուսաստանի մաքսային աշխատողները աննախադեպ քայլի դիմեցին՝ թույլ չտալով ներմուծել այդ Աստվածաշնչերը։ Այս քայլը ոտնձգություն է քրիստոնեական սուրբ տեքստի հանդեպ։

Ռուսաստանի օրենսդրությամբ արգելվում է Աստվածաշունչը ծայրահեղական հայտարարել։ Սակայն Լենինգրադ-Ֆինլանդսկի տրանսպորտային դատախազը հիմնավորում է իր պահանջը՝ մեջբերելով մի անհատի կարծիք, ով լեզվի մասնագետ չէ։ Եթե դատախազի պահանջը բավարարվի, Ռուսաստանում կարգելվի «Նոր աշխարհ թարգմանության» տարածումը։