ՄԱՅԻՍԻ 12, 2023
ՍՈՒԴԱՆ
Թեժ մարտեր՝ Սուդանում
2023 թ. ապրիլի 15-ին՝ Սուդանի մայրաքաղաք Խարթումում երկու զինված խմբավորումների միջև բախումներ սկսվեցին։ Լրատվամիջոցները հաղորդում են, որ մարտերի հետևանքով ավելի քան 600 մարդ է զոհվել, իսկ 5 000-ը՝ վնասվել։
Տուժած հավատակիցներ
Հավատակիցներից ոչ ոք չի զոհվել կամ վնասվածքներ ստացել։
Առնվազն 318 քարոզիչ տարհանվել է։ Ոմանք ապահով փախել են հարևան երկրներ։
8 չափահաս և 5 երեխա մի որոշ ժամանակ չէին կարողանում դուրս գալ իրենց աշխատավայրերից ու դպրոցներից։ Ավելի ուշ բոլորը վերամիավորվեցին իրենց ընտանիքների հետ։
Օգնություն տուժածներին
Տեղի երեցները հոգևորապես աջակցում են տուժածներին։
Սուդանում և հարևան երկրներում կազմավորվել են աղետից տուժածներին օգնելու կոմիտեներ, որպեսզի կոորդինացնեն տուժածներին հումանիտար օգնություն տրամադրելու գործը։
Կշարունակենք աղոթել մեր հավատակիցների համար, որոնց բնականոն կյանքը խաթարվել է բռնության պատճառով։ Անհամբեր սպասում ենք այն ժամանակներին, երբ «խաղաղության առատություն կլինի» (Սաղմոս 72։7)։