ՄԱՐՏԻ 31, 2020
ՏԱՋԻԿՍՏԱՆ
Տաջիկստանում եղբայր Ջովիդիոն Բոբոջոնովին սպասվում է ազատազրկում խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար
2020 թ. ապրիլի 1-ին՝ չորեքշաբթի, Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում զինվորական դատարանը կհրապարակի եղբայր Ջովիդոն Բոբոջոնովի գործով դատավճիռը։ Նա մեղադրվում է խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու մեջ։ Հինգ ամիս եղբայր Բոբոջոնովը գտնվել է նախնական կալանքի տակ՝ դաժան պայմաններում սպասելով իր դատավճռին։
2019 թ. հոկտեմբերի 4-ին Խոջենտ քաղաքում զինվորականները 19-ամյա Բոբոջոնովին բռնի ուժով հանեցին իր տնից, տարան նրան զինվորական կոմիսարիատ և բանտարկեցին։ Երկու օր անց Ջովիդոնին գնացքով ստիպողաբար տարան Լենինյան շրջանում գտնվող մի զորամաս։ Թիվ 45075 զորամաս տանելուց հետո նրան ստիպեցին զինվորական համազգեստ հագնել և զինվորական երդում տալ։ 2020 թ. հունվարի 28-ին նրա նկատմամբ քրեական գործ հարուցվեց։
Ջովիդոնի ծնողները, ովքեր նույնպես Եհովայի վկաներ են, բազմաթիվ բողոք-նամակներ են ուղարկել Տաջիկստանի տարբեր պաշտոնյաներին, այդ թվում՝ օմբուդսմենին և նախագահի աշխատակազմին։ Տաջիկստանի իշխանությունները պնդում են, որ եղբայր Բոբոջանովի՝ զինվորական ծառայությունից հրաժարվելը քրեորեն հետապնդելի արարք է, քանի որ իրենց երկրում այլընտրանքային քաղաքացիական ծառայության մասին օրենք չկա։ Մենք վստահ ենք, որ Եհովան կվարձատրի եղբայր Բոբոջոնովին իր համարձակության համար և որ նրան ու իր ընտանիքի անդամներին կզորացնի ու խաղաղություն կտա (Սաղմոս 29։11)։