Անցնել բովանդակությանը

ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 2018
ՖԻԼԻՊԻՆՆԵՐ

«Յուտու» թայֆունը այժմ մոլեգնում է Ֆիլիպիններում

«Յուտու» թայֆունը այժմ մոլեգնում է Ֆիլիպիններում

Հոկտեմբերի 24-ին Հյուսիսային Մարիանյան կղզիներին հարվածած «Յուտու» կործանարար թայֆունը հոկտեմբերի 30-ին՝ երեքշաբթի, հասավ Ֆիլիպինների ամենամեծ կղզի՝ Լուսոն։ Փոթորկի հետևանքով տեղացած հորդառատ անձրևները ջրհեղեղների և մահացու սողանքների պատճառ են դարձել։ Հազարավոր մարդիկ տարհանվել են, և 11 հոգի՝ զոհվել։

Ֆիլիպինների մասնաճյուղը տեղեկացնում է, որ մեր եղբայրներից և քույրերից ոչ ոք չի զոհվել ու մարմնական վնասվածք չի ստացել։ Սակայն վնասվել են մեր եղբայրներին պատկանող 73 տուն, ինչպես նաև 6 Թագավորության սրահ։ Այդ երկրի մասնաճյուղը կոորդինացնում է մարդասիրական օգնության տրամադրումը։

Մենք շարունակում ենք աղոթել Ֆիլիպինների մեր հավատակիցների համար, որոնք այս տարի տուժել են 18 թայֆունների հետևանքով։ Բոլորս ապավինում ենք Եհովային՝ վստահ լինելով, որ նա նեցուկ կլինի մեզ (Սաղմոս 55։22