Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

JW Library Sign Language

JW Library Sign Language

JW Library Sign Language (ժեստերի լեզվով) ծրագրային հավելվածը Եհովայի վկաների ստեղծած պաշտոնական հավելված է, որը բեռնում, դասավորում և ցուցադրում է ժեստերի լեզվով տեսանյութեր, որոնք առկա են jw.org կայքում։

Դիտեք Աստվածաշնչի և այլ հրատարակությունների տեսանյութեր ժեստերի լեզվով։ Բեռնեք դրանք ձեր մոբայլ սարքում, որպեսզի կարողանաք դիտել դրանք, նույնիսկ երբ ձեր սարքը միացած չէ ինտերնետին։ Գունավոր պատկերները, շրջագայման (նավիգացիոն) և տեսանյութերի նվագարկման պարզ հնարավորությունները հաճելի կդարձնեն հավելվածից օգտվելը։

 

Ինչ նոր հնարավորություններ կան

Նոյեմբեր 2023 (տարբերակ 5.1)

  • Նշիչների ցուցակում բոլոր հղումները նույն հերթականությամբ են, ինչ տեսանյութում։

Հոկտեմբեր 2022 (տարբերակ 5)

  • Գլխավոր էջը հնարավորություն է տալիս հեշտությամբ օգտվել տվյալ շաբաթվա հանդիպումների ծրագրից, ուսուցանելու գործիքների արկղից, թարմ նյութերից և օնլայն հարթակներից։

Հուլիս 2022 (տարբերակ 4.6)

  • Հրատարակությունների բովանդակության հատվածը այժմ ավելի լավ է աշխատում դրանց բաժինների հետ (օրինակ՝ «Վայելիր կյանքը հավիտյան» գրքի դեպքում)։

 

Խնայիր քո սարքի հիշողությունը

Ինչպե՞ս լավագույնս օգտագործել քո սարքի հիշողությունը։

Օգտագործիր շտեմարանները

Դու կարող ես ավելացնել տեսանյութեր, կտրտել դրանք և ձևափոխել շտեմարանները։

Տեսանյութի նվագարկչի դյուրանցումներ

Պարզ գործողություններ կատարելու համար օգտագործիր սենսորային էկրանի ժեստեր կամ ստեղնաշարի դյուրանցումներ։

Ինչպես տեղադրել JW Library Sign Language հավելվածը, երբ այն հասանելի չէ հավելվածների խանութում—Windows

Եթե չեք կարող տեղադրել JW Library Sign Language հավելվածը ձեր Windows սարքի վրա հավելվածների պաշտոնական խանութից, կարող եք անել դա ձեռքով՝ օգտագործելով JW Library Sign Language-ի տեղադրման փաթեթը։