Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

JW LIBRARY SIGN LANGUAGE

Խնայիր քո սարքի հիշողությունը

Խնայիր քո սարքի հիշողությունը

Օգտվելով հավելվածի առանձնահատկություններից՝ խնայիր քո սարքի հիշողությունը և լավագույնս օգտագործիր սահմանափակ հիշողությամբ սարքերը։

 Ընտրել տեսանյութի լուծաչափը

Տեսանյութը բեռնելիս նախ ընտրիր տեսանյութի լուծաչափը։ Եթե ընտրես ցածր լուծաչափ, կխնայես քո սարքի հիշողությունը։ Իսկ եթե արդեն բեռնել ես բարձր լուծաչափով, կարող ես ջնջել այն և նորից բեռնել, բայց այս անգամ՝ ցածր լուծաչափով։

Առաջարկ: Փոքր էկրանների վրա, օրինակ՝ հեռախոսի էկրանի վրա ցածր՝ 360p, լուծաչափը բավարար է։ Իսկ համակարգչի կամ հեռուստացույցի համար լավ կլինի օգտագործել 720p լուծաչափ։

 Միացնել տեսանյութը առանց բեռնելու

Եթե քո սարքի հիշողությունը սահմանափակ է, բեռնելու փոխարեն պարզապես միացրու տեսանյութը։ Այդ ընթացքում քո սարքը պետք է միացված լինի ինտերնետին։

  • Միացնելու համար սեղմիր տեսանյութի վրա։

  • Եթե տեսանյութը դիտելու ես ավելի ուշ, երբ սարքդ ինտերնետին միացված չի լինելու, ապա սեղմիր Բեռնել կոճակը։ Եթե բացել ես Աստվածաշունչ բաժինը, ապա սեղմած պահիր (կամ սեղմիր մկնիկի աջ կոճակը) գլխի վրա, որպեսզի ընտրես տեսանյութի լուծաչափը։

 Հեռացնել բեռնած տեսանյութերը

Ժամանակի ընթացքում սարքիդ մեջ կարող են կուտակվել այնպիսի տեսանյութեր, որոնք այլևս չես օգտագործում։ Հետևիր հետևյալ քայլերին, որպեսզի գտնես և հեռացնես այդպիսի տեսանյութերը։

  1. Բացիր Հրատարակություններ կամ Մեդիա բաժինը և սեղմիր Բեռնվածներ կոճակը։

  2. Սեղմիր Դասավորել ըստ կոճակը և ընտրիր տարբերակներից մեկը։ Ամենամեծ չափ տարբերակը ընտրելուց հետո էջի վերևում կհայտնվեն ամենաշատ տեղ զբաղեցնող տեսանյութերը, իսկ Հազվադեպ օգտագործվող տարբերակը ընտրելուց հետո՝ ամենաքիչ դիտվածները։

  3. Տեսանյութերը հեռացնելու համար սեղմեք Տեսնել ավելին, այնուհետև Ջնջել կոճակները։

 Տեսանյութերը բեռնել մեկ այլ վայր

Որոշ սարքեր հնարավորություն են տալիս պահել տեսանյութերը արտաքին կրիչների վրա, օրինակ՝ հիշողության քարտի կամ առանձին կոշտ սկավառակի վրա՝ թեթևացնելով ներքին հիշողությունը։

  1. Բացիր Կարգավորումներ բաժինը։

  2. Սեղմիր Բեռնել տեսանյութերը հետևյալ տեղ կոճակը։

  3. Ընտրեք վայրը, որտեղ կցանկանաք պահպանել բեռնված ֆայլերը։

Այս պահից սկսած՝ բոլոր տեսանյութերը, որ կբեռնեք, կհայտնվեն նոր վայրում, սակայն արդեն իսկ բեռնված տեսանյութերը չեն տեղափոխվի։

Windows օպերացիոն համակարգով աշխատող սարքերում ներքին կոշտ սկավառակները հնարավոր է՝ չլինեն տարբերակների ցուցակում։ Եթե ձեր նախընտրած վայրը չկա տարբերակների ցուցակում, կատարեք հետևյալ քայլերը։

  1. Բացեք Նիշքախույզը և սեղմեք Դիտել կոճակը։

  2. Սեղմեք Նավիգացիոն փեղկ կոճակը, այնուհետև համոզվեք, որ Ցուցադրել դարանները տարբերակը ընտրված է։

  3. Թղթապանակների ցուցակում բացեք Դարաններ բաժինը, մկնիկի աջ կոճակով սեղմեք Տեսանյութերի վրա, այնուհետև սեղմեք Հատկություններ կոճակը։

  4. Դարանների տեղեկություններ ցուցակին հավելեք ձեր նախընտրած վայրը։